Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կմեկնարկի «100 տարի, 100 փաստ» նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ, 2014 թվականի ապրիլի 24-ից կմեկնարկի «100 տարի, 100 փաստ» նախագիծը, որի շրջանակներում մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը շաբաթական երկու անգամ կհրապարակվեն Հայոց ցեղասպանության իրականությունն ապացուցող փաստեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, փաստերը հասանելի կլինեն 100years100facts.com կայքում, որն ակտիվ հղումով կապված է Facebook,Twitter,Instagram, և Google+ սոցցանցերին: «Սոցիալական մեդիան և համացանցը որպես Հայոց ցեղասպանության ոգեկոչման գործիք օգտագործելու գաղափարը ոգեշնչող էր ինձ համար: Հայաստանի և հայերի մասին հարյուր փաստերը հավաքելն ու համադրելն ամենևին էլ դյուրին գործ չէ, և մենք հույս ունենք, որ օգտատերերն այն ուսուցանող և ուշագրավ կհամարեն»,- նշել է նախագծի ղեկավար Լենա Ադիշյանը:

Նախագծի նպատական է վեր հանել հայոց պատմության և մշակույթի ասպեկտները առաջին հերթին հայերի, ապա նաև ավելի լայն հանրության համար` Թուրքիայից մինչև ամենուր, ուր գտնվում է հայկական սփյուռքը, և բոլոր նրանց համար, ում հետաքրքրում են հայերը և հայ ժողովուրդը:

Նշվում է, որ թեև նախագիծը ակադեմիական բնույթ չի կրում, նրա հեղինակներները ձգտել են հավատարիմ մնալ ակադեմիական կանոններին:

Հայերեն English Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս