Խճանկար

ԱՄՆ-ի գիտնականներին հաջողվել Է առաջին անգամ ցողունային բջիջներ պատճենաբուծել չափահաս մարդու հյուսվածքներից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի գիտնականներին հաջողվել Է առաջին անգամ ցողունային բջիջներ պատճենաբուծել չափահաս մարդու հյուսվածքներից

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներ են պատճենաբուծել չափահաս մարդկանց՝ 35 եւ 75 տարեկան տղամարդկանց հյուսվածքներից: Ըստ Time հանդեսի հաղորդագրության՝ «բազմամյա ապարդյուն փորձերից հետո» հաջողության են հասել Advanced Cell Technology ընկերության հետազոտողները՝ դոկտոր Ռոբերտ Լանզայի գլխավորությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրապարակման համաձայն՝ նրանց մշակած նոր մեթոդը «կարող Է գիտնականներին թույլ տալ ստեղծել առողջ բջիջներ մարդկանց հիվանդ կամ վնասված բջիջների փոխարեն»:

Նախկինում մասնագետներին հաջողվում Էր միայն պատճենաբուծել ցողունային բջիջներ, որոնք վերցվում Էին սաղմերից կամ նորածիններից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում