Հայաստանը պատրաստվում է ներկայանալ Իսրայելում անցկացվելիք միջազգային զբոսաշրջային համաժողովին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը 2016 թվականին կհյուրընկալի Եվրամիությանը կից գործող EURHODIP-ի ամենամյա զբոսաշրջային համաժողովի մասնակիցներին, իսկ մինչ այդ՝ հաջորդ տարի Իսրայելում անկացվելիք համաժողովի ժամանակ Հայաստանը կներկայացվի զբոսաշրջության եվրոպացի մասնագետներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ով նաև EURHODIP-ի տնօրենների խորհրդի անդամ է, տեղեկացրեց, որ այդ համաժողովն առանձնակի կարևորություն ունի զբոսաշրջության զարգացման համար։ «Քանի որ կոնֆերանսն անցկացվելու է Իսրայելում, իսկ հաջորդ տարի մենք նշում ենք Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ապա մեզ համար նշանակալի է, որ Հայաստանը կարողանանք ներկայացնել հավուր պատշաճի։ Դրա համար արդեն դիմել ենք Հայաստանի գերատեսչություններին, որ օգնեն կազմակերպելու մեր շնորհանդեսը զբոսաշրջային այդ կարևորագույն կոնֆերանսի ժամանակ։ Այժմ մտածում ենք, որ այնտեղ հիշատակվի նաև Մեծ եղեռնի 100-ամյակի մասին»,- ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ շնորհանդեսի ժամանակ պետք է ներկայացվի հայկական մշակույթն ու պատմությունը, ինչպես նաև զբոսաշրջային պրոդուկտները։ «EURHODIP-ը համախմբում է շուրջ 40 պետություն և 150 կրթական հաստատություն, հետևաբար կարևոր է, թե ինչպես կներկայանանք այդտեղ։ EURHODIP-ի ամենամյա համաժողովները, մասնագիտական միջոցառումները իրադարձություններ են, որոնք ուղղված են միաժամանակ և´ դասավանդողների, և´ուսանողների` հյուրընկալության և հասարակական սննդի արդյունաբերության մասին պատկերացումները խորացնելուն: Յուրաքանչյուր համաժողով համախմբում է մի շարք միջազգային դասախոսական և ուսանողական կազմեր, ովքեր ցանկանում են քննարկել կոնկրետ թեմաներ»,-ասաց Մինասյանը։

EURHODIP-ը հյուրանոցային և տուրիստական դպրոցների ասոցիացիա է Եվրոպայում և նրա սահմաններից դուրս: Այն գործում է Եվրոմիության հովանու ներքո և համարվում է հյուրընկալության և զբոսաշրջության ամենահեղինակավոր ցանցերից մեկը Եվրոպայում: Դրա անդամները դառնում են դպրոցների, համալսարանների և ուսումնական կենտրոնների միջազգային ցանցի մի մասը, և նրանց նպատակն է ապահովել բարձրորակ կրթություն հյուրընկալության ոլորտում: Տուրիզմի հայկական ինստիտուտը 2010 թվականից անդամակցում է կառույցին։

Հայերեն English Русский

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար