Մարզային

Գյումրեցի արվեստագետները Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի նախաշեմին իրենց պահանջը կներկայացնեն արվեստի լեզվով

1 րոպեի ընթերցում

Գյումրեցի արվեստագետները Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի  նախաշեմին իրենց պահանջը  կներկայացնեն արվեստի լեզվով

ԳՅՈՒՄՐԻ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի արվեստագետները Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի նախաշեմին իրենց բողոքն ու պահանջը կներկայացնեն արվեստի լեզվով: Այս մասին ապրիլի 17-ին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ նշեցին ծրագրի կազմակերպիչները՝ «Հուսո փարոս» գրական-երաժշտական ստուդիայի անդամները:

Ըստ բանախոսների՝ «Թղթապանակ 1915 թ.» գրական-երաժշտական ներկայացումը, որը տեղի կունենա ապրիլի 22-ին, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, կհնչեցնի ոչ միայն հայի ցավն ու դարդը, այլ նաև պահանջը: Հանդիսատեսին այդ օրը սպասվում է մոնոներկայացում, կենդանի երաժշտություն, կոմիտասյան մեղեդիներ, պար. արվեստի տարբեր ճյուղեր կխոսեն մեկ թեմայի շուրջ:

«Մեր հիմնական թեման 1915 թվականի կարևոր փաստերն են: Մեզ հետ է Կոմիտասը: Սցենարը գրվել է տարիներ առաջ՝ ջարդերը վերապրած ականատեսների հետ հանդիպման արդյունքում: Օգտվել եմ տարբեր գրքերից և բանաստեղծություններից: Ընդհանուր ելակետը Եեռնն է, բայց սցենարը խիստ ինքնուրույն է կազմված՝ հուզելու, բայց նաև պահանջելու ակնկալիքով»,- նշեց նախաձեռնության հեղինակ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիրանույշ Ղուկասյանը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում