Շոու բիզնես

Բեյոնսեն կլինի Քիմ Քարդաշյանի հարսանքույրը

1 րոպեի ընթերցում

Բեյոնսեն կլինի Քիմ Քարդաշյանի հարսանքույրը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեն համաձայնել է լինել ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հարսնաքույրը: Քարդաշյանի և ռեփեր Քանիե Ուեսթի ամուսնական արարողությունը տեղի է ունենալու Ֆրանսիայում` մայիսի 24-ին: Hollywoodlife.com-ի փոխանցմամբ` Բեյոնսեի ամուսինը` հայտնի ռեփեր Jay Z-ն, համարվում է Ուեսթի մտերիմ ընկերը, սակայն Բեյոնսեի և Քարդաշյանի հարաբերություններն այնքան էլ մտերիմ չեն եղել: Սպասվում է, որ այս քայլով աստղերն իրենց հարաբերությունները կտեղափոխեն մտերիմ հուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնում էին, թե Բեյոնսեն հրաժարվել է մասնակցել Քարդաշյանի հարսանեկան արարողությանը:

Ամուսնական զույգը պատրաստվում է իրենց ամուսնական արարողությամբ ցնցել հանրությանը` խոստանալով որ այն լինելու է ռոմանտիկ, գեղեցիկ և հիշարժան:

Հայտնի է նաև, որ Քանիե Ուեսթը հրավիրել է Մերի Ջեյ Բլայջին, որպեսզի վերջինս կատարի իր ամենահայտնի «Everything» երգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում