ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 14-ին` ժամը 18.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ սպորտդպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Ս. Տարոնցի փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» մակնիշի 1724L և «ԴԱԵՎՈՒ» մակնիշի 937 ՍՍ 63 պետհամարանիշերով ավտոմեքենաները:Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, «ԴԱԵՎՈՒ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1972թ. ծնված Ա. Ի.-ը, հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալաով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել: