Խճանկար

Հռոմի պապի մասին սերիալ են նկարահանելու

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապի մասին սերիալ են նկարահանելու

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկարի» արժանացած «Մեծ գեղեցկություն» կինոնկարի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն ծրագրում Է ութսերիանոց սերիալ նկարահանել Հռոմի պապի մասին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով oKino.ia-ին:Սերիալն ստացել Է «The Young Pope» («Երիտասարդ Պապը») անվանումը: Դրա նկարահանումները տեղի կունենան միանգամից մի քանի վայրում՝ Իտալիայում, Ամերիկայում, Վատիկանում եւ նույնիսկ Աֆրիկայում: Նախագծի վրա աշխատելու համար Սորենտինոն որոշում Է ընդունել հրավիրել սցենարիստ Ումբերտո Կոնտարելոյին, որի հետ միասին աշխատել Է «Մեծ գեղեցկություն» ֆիլմի վրա:

«Երիտասարդ պապը» կներկայացնի մտացածին քահանայապետի պատմությունը, որը հետագայում կդառնա առաջին իտալա-ամերիկացի պապը պատմության մեջ: Ապագա սերիալի պրոդյուսերները խոստանում են, որ գլխավոր հերոսի կերպարն իր բարդությամբ ոչնչով չի զիջի Ուոլթեր Ուայթին «Ամեն տեսակի արատներ»-ից կամ Թոնի Սոպրանոյին «Սոպրանոների կլան»-ից:Սերիալը կցուցադրվի Իտալիայի Sky Italia ալիքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում