Հասարակական

Հերացի-Խանջյան փողոցների ստորգետնյա անցումում «Տոյոտա»-ն բախվել է արգելապատնեշին

1 րոպեի ընթերցում

Հերացի-Խանջյան փողոցների ստորգետնյա անցումում «Տոյոտա»-ն բախվել է արգելապատնեշին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հերացի-Խանջյան փողոցների ստորգետնյա անցումում ապրիլի 9-ին` ժամը 23.21-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 60CC055 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Բ. Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 կլինիկական հիվանդանոց», այնուհետև՝ «Մալաթիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում