Հասարակական

Փրկարարները Գառնի գյուղին հարակից սարերում հայտնաբերել են 70-ամյա գյուղացու դի

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Գառնի գյուղին հարակից սարերում հայտնաբերել են 70-ամյա գյուղացու դի

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Գառնի գյուղին հարակից սարերում դի է հայտնաբերվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ապրիլի 7-ին, ժամը 14.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղին հարակից սարերում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 19.20-ին հրշեջ-փրկարարները սարից իջեցրել են Ձորաղբյուր գյուղի բնակիչ՝ 1944թ. ծնված Վ.Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում