Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճեցին 3 մեդալ Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի 86կգ քաշային ըմբիշ Մուսա Մուրթազալիեւը , հաղթելով իռլանդացի Ալեքսանդր Դոլին, նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Այս մրցաշարը ապրիլի 4-ին ավարտվեց Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մեր մարզիկը, մրցամարտի ընթացքում մրցակցին զիջելով 4:6 հաշվով, կարողացավ հավասարացնել հաշիվը՝ 6:6, եւ, «վերջին միավորի» կանոնի համաձայն, արժանացավ բրոնզե պարգեւի:

Այսպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճեցին 3 մեդալ Եվրոպայի առաջնությունում. 70կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ 57կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ Մուրթազալիեւը՝ բրոնզե պարգեւներ:

Ապրիլի 5-ին իրենց մրցավեճը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցագորգ դուրս կգան նաեւ Հայաստանի 4 մարզիկներ. 59կգ քաշային Կարեն Ասլանյանը առաջին մրցամարտում կմրցի պորտուգալացի Ֆերնանդեշի, 66կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը՝ թուրք Յուքսելի, 97կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ Ուկրաինայի մարզիկ Վասիլեւի, իսկ 130կգ քաշային Վաչե Եղիազարյանը՝ ռուս ըմբիշ Պաշինի հետ:

Հայերեն English Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել