Կանադահայերը բողոքի ակցիա են իրականացրել Տորոնտոյում թուրքական հյուպատոսարանի առաջ

2 րոպեի ընթերցում

Կանադահայերը բողոքի ակցիա են իրականացրել Տորոնտոյում թուրքական հյուպատոսարանի առաջ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայերը Տորոնտոյում բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովToronto News-ը,բողոքիչ ակցիային մասնակցել են շուրջ 600 հայ երիտասարդներ, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Թուրքիայի դեմ` կոչ անելով դադարեցնել տրամադրվող աջակցությունը զինված խմբավորումներին, որոնք մուտք են գործել Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայր և ավերում են հայերի տներն ու այգիները: Կանադայի հայկական երիտասարդական դաշնության գործադիր անդամ Հարութ Քասաբյանը նշել է, որ Թուրքիայի գործողություններն անընդունելի են: Ցուցարարները պաստառներ են պահել հետևյալ գրությամբ. «Դադարեցրեք աջակցել ահաբեկիչներին», «Ձեռքներդ հեռու Սիրիայից»: Ռուբեն Սարգսյանը, ում ծնողները ծնվել են Քեսաբում և ստիպված են եղել վերջին իրադարձություններից հետո լքել բնակավայրերը, նշել է. «Որպես քրիստոնյա` ինձ զայրացնում է այն, որ մարդկանց մի խումբ կարող է 3 հազար անմեղ մարդկանց ստիպել դուրս գալ իրենց տներից»:

Հայերն իրենց ձեռքերում պաստառներ են պահել և տարբեր կոչեր են հնչեցրել: Քանի որ աստիճանաբար հյուպատոսարանի առջև հավաքվել են նաև տեղի թուրքերը, Տորոնտոյի ոստիկաններն անվտանգության միջոցառումներ են իրականացրել կողմերի միջև հնարավոր բախումները կանխելու նպատակով: Բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի:

Հաղորդվել է, որ ամեն տարվա նման այս տարի ևս ապրիլի 24-ին մայրաքաղաք Օտտավայում Թուրքիայի դեսպանատան առջև հայերը բողոքի ակցիա կիրականացնեն:

Բաժին

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Քարդիֆում և Լոնդոնում կայացել են Կոմիտասի ծննդյան 155-ամյակին նվիրված համերգ-ցուցահանդեսներ

Սփյուռք

Քարդիֆում և Լոնդոնում կայացել են Կոմիտասի ծննդյան 155-ամյակին նվիրված համերգ-ցուցահանդեսներ

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին

Սփյուռք

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի Իտալիա

Սփյուռք

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի Իտալիա

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Սփյուռք

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

Սփյուռք

Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Սփյուռք

Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում