Սփյուռք

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

5 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինայի հայ համայնքը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ UBA իրավաբանական դպրոցից երթ է կազմակերպել դեպի Բուենոս Այրեսում Թուրքիայի դեսպանի նստավայր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպել է Բուենոս Այրեսի հայ համայնքի միջերիտասարդական կլոր սեղանը։ Այդ առիթ Հայ Հեղափոխական Դաշնակցության, Հայ Երիտասարդական Միության, ՀՄԸՄ-ի, Խրիմյան հայկական վարժարանի և Պատանեկան Միության անդամները կրել են դրոշներ և հագել շապիկներ՝ «Իրավունք. վերադարձ Արցախ» գրությամբ, այդ կերպ պահանջելով 2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներից հետո Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձն իր բնօրրան։

Միջոցառումը բացվեց Արգենտինայի և Չիլիի հայ առաքելական եկեղեցու առաջնորդների պատգամով, որով կոչ արվեց երիտասարդներին շարունակել պայքարը հանուն հայության արդար պահանջատիրության:

«Հայ երիտասարդները պետք է շարունակեն պայքարը հանուն մեր ժողովրդի արդար դատի: Հա՛յ ժողովուրդ, եկել է ժամանակը արթնանալու և ուս ուսի տված կանգնելու, որպեսզի մեկ բռունցք դառնանք մեր ինքնության համար»,- ասված է պատգամում։

Բուենոս Այրեսի հայ համայնքի միջերիտասարդական կազմակերպությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է․ «Ինչո՞ւ էր 1915-1923 թվականներին թուրքական պետությունը ձգտում ոչնչացնել հայերին, ասորիներին և հույներին, որովհետև ցանկանում էր իրականացնել իր պանթուրքական երազանքը՝ վերացնել հեգեմոն գաղափարախոսության դեմ արտահայտվող ցանկացած խմբավորման և բոլորին պարտադրել պատմության միասնական տեսլական»։

Անդրադառնալով ժխտողականության մեխանիզմներին, որոնցով արդարացվում են մարդկության դեմ հանցագործությունները՝ հայտարարության հեղինակները նշել են, որ ցեղասպանները միշտ հերքելու են իրենց արարքը՝ ժխտելով, որ դա ցեղասպանություն էր, և միշտ կփորձեն մեզ բաժանել՝ համոզելու, որ զոհերն արժանի էին դրան։

«Անցել է ավելի քան հարյուր տարի, և Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիան շարունակում է ժխտել ցեղասպանությունն իր ուժային խմբերի և զանգվածային լրատվամիջոցների աջակցությամբ: Բայց ոչ միայն ժխտում է տեղի ունեցածը, այլև շարունակում է հալածանքի, ճնշումների և բնաջնջման նույն քաղաքականությունը բուն Թուրքիայում և տարածաշրջանում ապրող ժողովուրդների նկատմամբ, հատկապես այն երկրներում, որոնք գտնվում են պանթուրքիստական ​​ծրագրի իրականացման ճանապարհին, ինչպես օրինակ հայ ժողովրդի դեպքը։ Չնայած դրան, Հայոց ցեղասպանությունը ճանաչված է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների ու պետությունների կողմից։ Դա պատահական չէ, դա հայկական սփյուռքի, արհավիրքից փրկվածների աշխատանքի շնորհիվ է»,- ասված է հայտարարության մեջ։

Տեքստի հեղինակները երախտագիտությամբ են արձանագրել այն իրողությունը, որ հիշյալ պետություններից է նաև Արգենտինան, միակը, որտեղ իշխանության երեք թևերը միահամուռ կերպով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչը նաև տեղի հայ համայնքը կազմող կառույցների աշխատանքի ու պայքարի արդյունքն է։

«Այս ապրիլի 24-ն առաջինն է, երբ Արցախում հայ չկա։ Թուրքիայի կառավարության նպատակը մնում է նույնը։ Ողբերգությունն Արցախում էթնիկ զտումներով չավարտվեց։ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները գնում են Հայաստանի հետևից։ Հարավում նրանք արդեն ներխուժել են և ցանկանում են իրականացնել պանթուրքական երազանքը։ Նորից կրկնում ենք, որ հայ ժողովուրդը վտանգի տակ է։ Ցեղասպանության ժխտումը հանգեցնում է նոր ցեղասպանության։ Ագրեսիայի, լոբբիստական ​​և ժխտողական քաղաքականության պայմաններում մեր պատասխանը պետք է լինի կազմակերպվածությունը, մեր տարածքների հզորացումը: Մենք բոլոր ոլորտներում պետք է դատապարտենք ու բարձրաձայնենք, որ Ադրբեջանը գերության մեջ է պահում արցախցի հայերին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, պետական ​​պաշտոնյաների, նախկին նախագահների, ինքնապաշտպանության բանակի գեներալների։ Մենք պետք է պահանջենք, որ հարյուր հազարից ավելի արցախահայերը կարողանան վերադառնալ և ապրել իրենց պապենական տարածքներում։ Մենք պետք է խոսենք այդ մասին և այդ քննարկումն ունենանք մեր դպրոցներում, մեր բուհերում և մեր աշխատավայրերում»,- նշել են հայտարարության հեղինակները։

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում