Սփյուռք

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի Իտալիա

1 րոպեի ընթերցում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի Իտալիա

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 3-ի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը մայիսի 6-13-ը ներառյալ կգործուղվեն Իտալիայի Հանրապետություն (Միլան՝ մայիսի 6-9-ը, Վենետիկ՝ մայիսի 9-11-ը, Հռոմ՝ մայիսի 11-13-ը)՝ տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների և գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում