Սփյուռք

Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

5 րոպեի ընթերցում

Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԲՐՅՈՒՍԵԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Բելգիայի հայերի կոմիտեն։ Իքսելի Հենրի Միշում հրապարակում տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը նախորդեցին Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում Սուրբ Նահատակներին ուղղված Բարեխոսության աղոթքը և հիշատակի արարողությունը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հիշատակի միջոցառմանը ներկա էին Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը, բելգիացի բազմաթիվ բարձրաստիճան քաղաքական գործիչներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ։

IMG_2032.jpg (4.83 MB)

Միջոցառման ընթացքում Իքսելի քաղաքապետ Խրիստոս Դուլկերիդիսը նշեց, որ ամեն տարի կա մեկ օր, որի հիշատակումը չի ճանաչում ոչ քովիդ, ոչ անձրեւ եւ ոչ էլ կարկուտ ու քամի. դա Հայոց Ցեղասպանության զոհերին հիշատակելու օրն է։ « Մեր պարտքն է ամեն տարի գտնվել այս հուշակոթողի մոտ եւ հիշել, թե ինչ է տեղի ունեցել մեկ դար առաջ։ Քանի որ ամեն անգամ, երբ մեր կամքի ուժը բացակայում է, երբ մենք թերանում ենք, մենք սնուցում ենք ցավին, կրկնության ռիսկին եւ տեսնում ենք, որ պատմությունը կրկնվում է», - ասաց Դուլկերիդիսը:

Բելգիայի ներկայացուցիչների պալատի անունից հանդես եկող պատգամավոր Միշել դը Մաեգդն իր ելույթում նշեց, որ շատ կցանկանար այս տարվա ելույթում խոսել անցյալից, ասել, որ ամեն ինչ անցյալում է եւ նայել ապագային, բայց, ցավոք, հայ ազգը շարունակում է լինել թիրախ, կոտորվում է։ «Այս ողբերգությունը տեղի է ունենում միջազգային հանրության համակ լռության ներքո։ Նախորդ տարվա հիշատակումից մինչեւ այսօր այնքան բան է տեղի ունեցել։ Արցախահայության սկանդալային էթնիկ զտումին հաջորդում է շարունակական վտանգը, որ սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», - ասաց Միշել դը Մաեգդը՝ վերահաստատելով իր աջակցությունն ու ներգրավվածությունը հայ դատի պայքարին։

Դեսպան Տիգրան Բալայանն արձանագրեց, որ քսան տարի առաջ հիշատակի միջոցառումներին այսպիսի միջազգային ներկայություն չի եղել, իսկ այսօրվա ներկայությունը որպես արդյունք վերագրեց համայնքի եւ բելգիացիների համատեղ արդյունավետ աշխատանքին եւ շնորհակալություն հայտնեց Հայաստանի կողքին լինելու եւ աջակցելու համար։ «Չենք մոռանում Մեծ Եղեռնը, որ տեղի ունեցավ իմ ժողովրդի հետ, բայց միեւնույն ժամանակ նայում ենք դեպի ապագա», - եզրափակեց իր ելույթը դեսպան Բալայանը։

Բրյուսել-Վալոնիա ֆեդերացիայի նախարար-նախագահ Պիեղ Իվ Ժեհոլեն եւս իր ելույթում նշեց, որ շատ կցանկանար, որ հնարավոր լինել մոռանալ տեղի ունեցած ողբերգությունն ու անցնել առաջ: «Ցավոք, ժամանակը մեզ նորից փաստի առջեւ է կանգնեցնում, եւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները հիշեցնում են, որ պետք է միավորվել, հիշել ու երբեք թույլ չտալ մոռանալ հարյուր հազարավորների, որ նահատակվեցին», - ասաց Պիեղ Իվ Ժեհոլեն։

IMG_2051.jpg (4.64 MB)

Սենատի փոխնախագահ Մարկ Դեմեսմարկերը նշեց, որ այսօրվա հիշատակումն ավելին է քան պարզապես անցյալը հիշելը, սա նաեւ արդարության կարեւորության եւ նմանատիպ ողբերգություններն ապագայում կանխելու համար հզոր հիշեցում է։ «Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո անհնար է անցյալի հետ զուգահեռներ չանցկացնելը։ Լեռնային Ղարաբաղի հայության հանդեպ Ադրբեջանի ագրեսիան, բռնի էթնիկ զտումը, հայկական մշակույթի եւ ժառանգության բոլոր հետքերի մաքրումը մեզ հիշեցնում են դեռ առկա վտանգների մասին։ Հետեւաբար, պետք է շարունակել պայքարել», - ասաց Մարկ Դեմեսմարկերը։

Բրյուսել շրջանի պետական քարտուղար Բարբարա Տրախտը կարեւորեց ամեն տարի միավորվելն ու հիշատակելը, որպեսզի համամարդկային գիտակցությունը փորձի ավելին անել նման ողբերգությունները կանխելու համար։ «Հայ ժողովուրդը կրում է անցյալի պատմական բեռը եւ միեւնույն ժամանակ արդարության հասնելու անսասան կամքը։ Ցեղասպանության յուրաքանչյուր զոհ ուներ անուն, ինքնություն ու ապագա, որ իրենից գողացել են։ Իրենց հիշատակը մեզ հիշեցնում է խաղաղության փխրունության եւ հիմնարար իրավունքների պաշտպանության կարեւորության մասին», - ասաց Բարբարա Տրախտը։

Ոգեկոչման արարողության ավարտին տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, բելգիացի քաղաքական եւ հասարակական գործիչներ ծաղկեպսակ խոնարհեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի առջեւ։

IMG_2036.jpg (4.81 MB)

IMG_2043.jpg (4.42 MB)

IMG_2047.jpg (5.04 MB)

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում