Չինաստանում ստեղծել են մետաղադրամի չափի համակարգիչ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի քիչ հայտնի մի ընկերություն թողարկել Է մետաղադրամի չափի համակարգիչ, որը կարող է աշխատել Android-ով եւ նախատեսված Է այսպես կոչված կրելի Էլեկտրոնիկայում օգտագործման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են երկրի զանգվածային լրատվամիջոցները:
«Նորույթն ստացել է Newton անվանումը, այն ստեղծվել Է Ingenic Semiconductor ընկերությունում եւ առաջին միկրոհամակարգիչն Է MIPS-ի հիմքի վրա՝ համատեղելի թվածրագրային կառավարման հետ»,- ասված Է հողորդագրության մեջ:
Արտաքինից սարքն իրենից ներկայացնում Է ինտեգրալ հիմնաթիթեղ՝ նման ավելի հայտնի Raspberry Pi-ին, բայց եռակի փոքր չափերով:
Չինական արտադրողն ասում Է, որ Էներգիայի նվազ սպառումն իրենց մշակման հանգուցային առավելությունն Է: