Եվրասիական միությանն անդամակցելու Հայաստանի որոշումն ունի ռազմաքաղաքական բովանդակություն. Տիգրան Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքից մինչև Հյուսիսային Կովկաս տարածաշրջանային լարվածությունը 2008 թվականից ի վեր ոչ միայն նվազել, այլ ավելացել է: Այդ առումով ՄՄ-ի և միասնական տնտեսական տարածքին, իսկ ապագայում Եվրասիական միությանն անդամակցելու մեր քաղաքական որոշումն ունի նաև հստակ ռազմաքաղաքական և անվտանգության բովանդակություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ ցանկանում է ներկայացնել ՄՄ-ին միանալու տարածաշրջանին վերաբերող թեզը:

«Պետք է նշենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի են ունեցել որակական փոփոխություններ և ՀԱՊԿ-ը ձևավորել է այնպիսի կառույցներ և ընդունել այնպիսի քաղաքական որոշումներ, որոնք էապես ուժեղացնում են մեր անվտանգության ապահովման երաշխիքները: Սա կարևորագույն բաղադրիչն է մեր քաղաքական որոշումների»,- պարզաբանեց վարչապետը: Նրա խոսքով` միևնույն ժամանակ հարցեր են հնչում, թե արդյոք Հայաստանը, միանալով ՄՄ-ին և միասնական տնտեսական տարածքին ու ապագայում ձևավորվող միասնական տնտեսական միությանը, չի կորցնելու իր ինքնիշխանությունը: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ձևաչափերը և այն անդրազգային ինստիտուտները, որ ձևավորվում են այսօր Մաքսային միության շրջանակներում, ենթադրում են, որ մենք հանդես ենք գալու որպես իրավահավասար մասնակից այդ միության մեջ և մեր որոշումները ազդելու են կարգավորման դաշտի վրա, որը վերաբերելու է մի մեծ տարածքի, որն ունի շուրջ 170 մլն բնակչություն»,- հավելեց ՀՀ կառավարության ղեկավարը:

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ:

Հայերեն English Русский

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց

Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները

Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը