Ապրիլը Հայերեն Վիքիպեդիայում Հայոց ցեղասպանության մասին նյութերով համալրման միամսյակ է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությունն ապրիլը հայտարարում է Հայերեն Վիքիպեդիայում հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության մասին հոդվածներով համալրման միամսյակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ խորհրդի անդամ Մհեր Բեքարյանը: «Ամեն ամիս թեմատիկ բաժանումներ ենք անում, որը հետաքրքրություն է առաջացնում խմբագրողների շրջանում: Հայոց ցեղասպանության ու հայկական հարցին անդրադարձանք, քանի որ հաջորդ տարի լրանում է հայկական կոտորածների 100-րդ տարելիցը և ցանկալի է, որ գոնե մեկ տարի առաջ հիմնական բոլոր հարցերի մասին հոդվածներ ունենանք, որոնք հետագայում` մեկ տարվա ընթացքում, հասցնենք լավ որակի»,-նշեց Մհեր Բեքարյանը: Նրա խոսքով` կարևոր է ունենալ նմանատիպ հոդվածներ, որպեսզի այլ երկրներից տարբեր լեզուներով խմբագրողներն օգտվեն հենց դրանցից: «Այս քայլով մենք կապահովենք հայամետ և օբյեկտիվ փաստերի առկայությունը համացանցում»,-նկատեց Մհեր Բեքարյանը:

«Վիքիմեդիա Հայաստանը» ոչ առեւտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2013-ի մայիսին եւ հանդիսանում է «Վիքիմեդիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ։ Կազմակերպության նպատակն է խթանել վիքի-նախագծերի տարածումն ու զարգացումը Հայաստանում եւ տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը։ Հայկական վիքիպեդիայում ստեղծվել է ավելի քան 115 հազար հոդված:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները