ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Մադոննա Լուիզա Չիկոնեն, որը հայտնի Է որպես Մադոննա, մտադիր Է իբրեւ ռեժիսոր ֆիլմ նկարահանել Ռեբեկա Ուոքերի «Ադե. սիրո պատմություն» վեպի հիման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին հաղորդել Է BBC հեռուստառադիոկորպորացիան:
Այդ ֆիլմը երրորդը կդառնա երչուհու ռեժիսորական կարիերայում: Այժմ փոփ-դիվան սցենարիստ Է փնտրում: Որպես ֆիլմի համապրոդյուսերներ հանդես կգան Ռեբեկա Ուոքերը, ինչպես նաեւ Բրյուս Քոենը, որը հայտնի Է «Ընկերս խենթ Է» եւ «Գեղեցկություն ամերիկյան ձեւով» ֆիլմերով:
Վեպի սյուժեն պատմում Է 19-ամյա ամերիկացի ուսանողուհու մասին, որն ուղեւորվում Է Քենիա, որտեղ սիրահարվում Է մուսուլման երիտասարդի: Նրանք պատրաստվում են ամուսնանալ, բայց երիտասարդների ծրագրերին խանգարում են աղջկա հիվանդությունը, մշակութային տարբերությունները եւ երկրում սկսված քաղաքացիական հակամարտությունը:
Ռեժիսորի կարգավիճակում Մադոննայի դեբյուտը կայացել Է 2008 թվականին «Ապականություն եւ իմաստնություն» կինոնկարով: 2011 թվականին երգչուհին նկարահանեց «Մենք: Հավատում ենք սիրուն» ֆիլմը: Այդ ֆիլմերի վրա աշխատանքն ավելի ուշ Մադոննան BBC-ին տված հարցազրույցում որակել Է որպես «արյունոտ մղձավանջ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: