Հասարակական

Շերամի փողոցում «Միցուբիշի»-ի և «Վոլկսվագեն»-ի բախման հետևանքով վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

1 րոպեի ընթերցում

Շերամի փողոցում «Միցուբիշի»-ի և «Վոլկսվագեն»-ի բախման հետևանքով վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Գ. Շերամի փողոցում՝ լողավազանի մոտակայքում, մարտի 27-ին` ժամը 01.54-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Շերամի փողոցի թիվ 115 շենքի մոտակայքում, դեռևս չպարզաբանված հանգամանքներում, բախվել են «Միցուբիշի» մակնիշի 77OL377 պ/հ և «Վոլկսվագեն» մակնիշի 34DA465 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդ` 1982թ. ծնված Ա. Գ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գ.-ին, ով տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում