Մհեր Մկրտչյանին հնարավոր կլինի նորովի բացահայտել երեք նոր գրքերով և ֆիլմերով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մհեր Մկրտչյանի երկրպագուներն ու արվեստը գնահատողները հնարավորություն կունենան նորովի բացահայտել անվանի դերասանին: Լույս կտեսնեն չհրատարակված լուսանկարներ և պատմություններ Մհեր Մկրտչյանի մասին: Նախաձեռնությունը Մկրտչյանի այրի Թամար Հովհաննիսյանինն է:

«Շուրջ 20 տարի կինոքննադատ Զավեն Բոյաջյանն ինձ համոզում էր ձեռնարկել այս գործը: Երբ 10 ամիս առաջ ԱՄՆ-ից վերադարձա Հայաստան, նա ծանոթացրեց ինձ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ: Ես ծանոթ էի հրատարակչությանը, ԱՄՆ-ում ձեռք էի բերում նրանց գրքերը և որոշեցի հաճույքով համագործակցել »,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը:

Կինոքննադատ Զավեն Բոյաջյանը նախագծի խմբագիրն է: Ուրախությամբ է փաստում, որ սա մեծ նախագիծ է: «Եթե հաջողվի, ապա այս տարվա կեսին լույս կտեսնի նախագծի առաջին գիրքը: Մենք ստեղծելու ենք երեք գիրք և գրքերին զուգահեռ` ֆիլմեր: Առաջին գիրքը լուսանկարչական ալբոմ է: Գիրքը լույս կտեսնի երեք լեզուներով` հայերեն, անգլերեն և ռուսերեն: Այն պարունակում է 250-300 լուսանկարներ, որոնք երբևէ չեն հրապարակվել և Թամար Հովհաննիսյանի արխիվից են: Տեսքտն ավելի շատ օժանդակ դեր է կատարում լուսանկարների համար»,- նշեց Բոյաջյանը:

Նախագծի խմբագիրն ընդգծեց, որ Մհեր Մկրտչյանին ներկայացնող առաջին գիրքը խմբագրման փուլում է: «Ստեղծվելիք երկրորդ գրքում Թամար Հովհաննիսյանի հուշերն են Մհեր Մկրտչյանի մասին: Այն լի է ճոխ նկարազարդումներով և անձնական բնույթի է` կպատմի նաև մանրամասներ իրենց համատեղ կյանքից»,-հավելեց Զավեն Բոյաջյանը:

Երրորդ գիրքը կունենա «Չտեսնված Մհերը» վերնագիրը: Երրորդ գրքում դերասանը կներկայացվի որպես արվեստի խոշորագույն դեմք: Գրքում կզետեղվեն լուսանկարներ իր ֆիլմերից, ինչպես նաև օտարազգի մասնագետների նյութեր:

Բացի այդ, ամերիկահայ ռեժիսոր Աննա Տերյանը նկարահանել է 5 ժամ տևողությամբ նյութ, որտեղ Թամար Հովհաննիսյանը պատմում է Մկրտչյանի մասին իր հուշերը: Դերասանի այրին իր հետ բերել է այդ 5-ժամանոց նյութը, որը հավանաբար կվերածվի հեռուստատեսային նախագծի: Նախնական պայմանավորվածություն կա ռեժիսոր Արման Երիցյանի հետ, ով այդ տեսանյութը կվերածի ֆիլմի: Մկրտչյանի մասին մեկ այլ ֆիլմ էլ կնկարահանվի, որի մասին հեղինակները կպատմեն ավելի ուշ:

Դերասան Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Լենինականում: Սովորել է Լենինականի դրամատիկական ստուդիայում: 1956թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1988-ից եղել է Երևանի Վ. Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, որը նրա մահից հետո, կոչվել է իր անունով: Հայկական կինոյում ստեղծել է բազմաթիվ յուրօրինակ դերեր: Մահացել է Երևանում 1993 թվականին, թաղված էԿոմիտասիանվան պանթեոնում: 2001թ. հետմահու պարգևատրվել է«Մեսրոպ Մաշտոց»շքանշանով:Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, Երևանի նրա տան պատին փակցվել է հուշատախտակ, հուշարձաններ են կանգնեցվել Գյումրիում և Վանաձորում:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին