Պաշտոնական

Սերժ Սարգսյանը Հայաստանի քրդական համայնքին շնորհավորել է Նավրոզի առթիվ

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը Հայաստանի քրդական համայնքին շնորհավորել է Նավրոզի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Նավրոզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդերին Նավրոզի կապակցությամբ:

Մեր ժողովուրդների հարևանությունն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն, և այսօր քրդական համայնքը Հայաստանի հասարակության կարևոր մասն է: Մենք ձեր հոգսերը հավասարապես մերն ենք համարում և ձեզ հետ ուրախանում ձեր հաջողություններով:

Նոր տարին և գարնան զարթոնքը բնականաբար բերում են նոր հույսեր: Մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր բարի երազանքները, որ Նավրոզը՝ Նոր տարին, հայաստանաբնակ քրդերի համար լինի առատության, շենության ու բարգավաճման տարի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում