Միջազգային

Մաքսային Միությունը եւ Իսրայելը կարող են ստեղծել ազատ առեւտրի գոտի

1 րոպեի ընթերցում

Մաքսային Միությունը եւ Իսրայելը կարող են ստեղծել ազատ առեւտրի գոտի

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային Միությունը եւ Իսրայելը գործարկել են ազատ առեւտրի գոտու ստեղծման հեռանկարների ուսումնասիրման համատեղ հետազոտական խմբի աշխատանքը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ):

Համատեղ խումբը բաղկացած Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Մաքսային միության երկրների եւ Իսրայելի նախարարությունների ու գերատեսչությունների փորձագետներից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի խոսքով՝ «հետազոտական խմբի խնդիրը երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման հեռանկարների գլոբալ համակարգային վերլուծություն կատարելն Է»: «Խումբը պետք Է որոշի, թե այդ համաձայնագիրն ինչ հարցեր կարող Է ընդգրկել, եւ նշի հնարավոր մոտեցումները կոնկրետ բնագավառների զգայուն հարցերի փոխշահավետ կարգավորման նկատմամբ»,-նշել Է Սլեպնյովը:

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, իրենց աշխատանքի արդյունքում փորձագետները կներկայացնեն հատուկ հաշվետվություն եւ հանձնարարականներ, որոնց հիման վրա կարող Է որոշում ընդունվել ազատ առեւտրի գոտու շուրջ Մաքսային միության երկրների եւ Իսրայելի միջեւ բանակցություններ սկսելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում