Ժիրինովսկին` ադրբեջանցիների մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պետական Դումայում ունեցած ելույթում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հանդես է եկել ադրբեջանցիների ազգության մասին բացատրությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ANS PRESS լրատվական գործակալությունը, Ժիրինովսկին հայտարարել է, որ ադրբեջանցի կոչված ժողովուրդ գոյություն չունի:
«Ազերբայջան» բառը ռուսերենով թարգմանելու ժամանակ նշանակում է Կասպից ծովի շրջակայքում բնակվողներ. ազեր-խազար` Կասպից ծով, բաջա` վայր, տեղ: Ռուսերենով` խազարցիներ: Իսկ դա ազգություն, ժողովուրդ չի նշանակում: Նշանակում է այդ վայրում բնակվող մարդիկ: Այսինքն` ինչպես ասում ենք վոլգոգրադցիներ», -ասել է Ժիրինովսկին: