Մարզային

Գյումրու «Հոկտեմբերի» կինոթատրոնում անցկացվեց Բրիտանական ֆիլմերի փառատոն

1 րոպեի ընթերցում

Գյումրու «Հոկտեմբերի» կինոթատրոնում անցկացվեց Բրիտանական ֆիլմերի փառատոն

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Հոկտեմբերի» կինոթատրոնում մարտի 14-16-ը հերթական անգամ անցկացվեց Բրիտանական ֆիլմերի փառատոնը: Ինչպես միշտ, այս անգամ ևս Բրիտանական ֆիլմերի փառատոնին ներկայացված էին ժամանակակից բրիտանական կինոարվեստի լավագույն և հաջողված աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրիում անցած օրերի ընթացքում ցուցադրվեցին «Քառյակ» (95րոպե), «Մետրո մանիլա» (110 րոպե), «Ձայն կորստից հետո» (76 րոպե) բրիտանական ֆիլմերը: Բոլոր ֆիլմերն անգլերեն էին՝ հայերեն ենթագրերով: Մուտքը բոլոր ֆիլմերի համար ազատ էր:

Փառատոնի շրջանակներում ֆիլմեր ցուցադրվեցին ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Գորիսում, Գավառում և Գյումրիում: 12-րդ անգամ անցկացվող փառատոնն այս անգամ նվիրված էր ներառական և հաղորդակցության խնդիրներին: Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը կազմակերպվել է Բրիտանական խորհրդի, Երևանում Բրիտանիայի դեսպանատան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ևԱրմենՏել ՓԲԸ-ի համատեղ ուժերով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում