Հայաստանում երկու ամսում ավելի քան 100 հազար մարդ ցանկացել է նույնականացման քարտ եւ կենսաչափական անձնագիր ունենալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա առաջին երկու ամիսներին նույնականացման քարտ եւ կենսաչափական անձնագիր ստանալ ցանկացողները գրեթե նույնքան են, որքան ամբողջ 2012 թվականի ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը` տեղեկացնելով, որ այս տարվա հունվար- փետրվարին մուտքագրվել է 82 հազար 383 նույնականացման քարտ եւ 20 հազար 279 կենսաչափական անձնագիր ստանալու դիմում: «Դիմողների հիմնական մասի անձնագրերըվավեր են, չնայած հանգամանքին` մեր հայրենակիցները ցանկանում են ստանալ կենսաչափական անձնագիր: Քաղաքացիների հոսքով պայմանավորված էլ անձնագրային որոշ ստորաբաժանումներում հերթեր էինառաջացել»,-նշեց ոստիկանության գնդապետը: Երեւանի 13 ծառայություններից 10-ում համապատասխան սարքավորումներ են տեղադրվել, եւ ներկայում կուտակումներ արդեն գրեթե չկան: Առաջիկայում Անձնագրային ու վիզաների վարչությունը եւս 48 սարքավորում ձեռք կբերի:

2012 թ. Հայաստանում ներդրվեց էլեկտրոնային տվյալներ պարունակող ինքնությունը հավաստող փաստաթղթերի համակարգը: Նույնականացման քարտը նախատեսվեց ներքին շրջանառության` ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող, իսկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը` որպես երկրի սահմաններից դուրս գործածելու փաստաթուղթ: 2012 թ. հունիսի 1-ից մինչեւ 2013 թ. դեկտեմբերի 31-ը նույնականացման քարտ ստացել է 90 հազար 224 եւ կենսաչափական անձնագիր` 4 հազար 958 քաղաքացի: Ներկայում գործող անձնագրերը ուժի մեջ են մինչեւ վավերականության ժամկետի ավարտը, կարող է գործածվել նաեւ երկրի սահմաններից դուրս գալու դեպքում:

Հայերեն English Русский

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres