Մարզային

Գետիկը գրավիչ է դառնում նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկների համար

2 րոպեի ընթերցում

Գետիկը գրավիչ է դառնում նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկների համար

ԳԱՎԱՌ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղն աստիճանաբար հանրաճանաչ է դառնում օտարերկրյա զբոսաշրջիկների համար, ովքեր արդեն իրենց այցերով եւ հետաքրքրությամբ հող են նախապատրաստել` այստեղ զբոսաշրջությանը զարկ տալու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գետիկի գյուղապետ Սարգիս Այունցը, նախորդ տարի Գետիկ են այցելել շվեյցարացի ավելի քան 60 զբոսաշրջիկ եւ 6 շնչից բաղկացած 1 գերմանացի ընտանիք, ովքեր օրեր շարունակ գիշերել են գհետիկցիների հարկի տակ, վայելել Գետիկի ձորի բնության շռայլությունները, հայկական խոհանոցը, հյուրասիրությունը:

Գետիկում զբոսաշրջության զարգացումը խթանում է լեհական ագրոտուրիստական կազմակերպությունը, որն արդեն «Միլենիում» կրթամշակութային հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ նշանակալի քայլեր կատարել է` միջազգային շուկայում գովազդելով Գետիկի գրավչությունները, գյուղ հրավիրելով տուրիստական խմբեր ու տուրիզմի առանձին սիրահարների: Առայժմ տուրիստներին ընդունելու համար կազմակերպությունը հաշվառել է ինը բնակարաններ, որոնք միջազգային չափանիշներով կարող են ընդունել արտասահմանցի տուրիստներին: Նրանց մուտքը նախորդ երկու տարվա ընթացքում գյուղում խթանել է նաեւ անասնապահության եւ գորգագործության զարգացումը:

Գորգագործությամբ այժմ Գետիկում զբաղված են ութ ընտանիք, որոնց ձեռագործ գորգերը արտահանում եւ վաճառում է «Հայ միասնության խաչ» կազմակերպությունը: Զբոսաշրջիկների հոսքը Գետիկ կսկսվի մայիս ամսից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում