Հայ գործարարության մեջ մանթաշովականություն պետք է սերմանվի. Արսեն Ղազարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամները հարգանքի տուրք մատուցեցին հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովին նրա ծննդյան օրը` մարտի 3-ին: Միության անդամները ծաղիկներ դրեցին բարերարի Երևանի Աբովյան փողոցում կանգնեցված հուշարձանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ իրենք նման նախաձենությամբ հանդես են գալիս արդեն երկրորդ անգամ:

«Նախորդ տարի մենք խոսք տվեցինք, որ ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցելու հայ գործարարին, ում կերպարն առ այսօր անգերազանցելի է և օրինակելի մեզ համար: Մանթաշովը մարդ էր, ով արդյունաբերական և ֆինանսական կապիտալի հենասյունն էր ռուսական կայսրությունում, մարդ, ով հայ համայնքի, հայ մշակույթի պահպանման ջատագովն էր»,- ասաց Ղազարյանը:

Նրա գնահատմամբ, մեծ բարերարի բարոյական կերպարը պետք է ընդօրինակվի մերօրյա հայ գործարարության մեջ:

«Ամեն մի հիշատակում, խորհրդանշական լինելով հանդերձ, ունի նաև բարոյական բովանդակություն»,- ընդգծեց միության նախագահը` հավելելով, որ գործարարների համար մշտապես արդիական պետք է լինի Մանթաշովի գաղափարների վերհանումը:

«Գործարարներն առաջինը պետք է լինեն սոցիալապես պատասխանատու, որպեսզի հասարակությունն իրենց ընդունի որպես գործատուների, ովքեր ստեղծում են աշխատանք: Կարևոր է, որ քաղքենիության, ագահության կողքին մանթաշովականություն սերմանվի մեր գործարարության մեջ: Հայաստանում էլ կա գոծարարի այն տեսակը, ով մտածում է իր աշխատողի, իր համայնքի մասին»,- նշեց գործարարը:

Նա համաձայն չէ «օլիգարխ» բնորոշման հետ, փոխարենը նախընտրում է «գործարար» եզրույթը:

«Հայաստանը չունի այն ռեսուրսները, որի հիման վրա կարող են ձևավորվել մեր պատկերացրած օլիգարխները, մենք ունենք խոշոր հարկատուներ, մարդիկ, ովքեր գերակա դիրք ունեն շուկայում և խոշոր աշխատատեղեր են ստեղծում: Մենք ունենք այդ խավը թե միությունում, թե միությունից դուրս իրենց ծրագրերով և տարբեր ոլորտներում իրենց բարեգործական ծրագրերով»,- հավաստիացրեց Ղազարյանը:

Լեզվի պետական տեսչության պետ, Մանթաշովի մասին պատմող ֆիլմի հեղինակ Սերգո Երիցյանը նշեց, որ Մանթաշովը անքակտելի ամբողջացնում էր ոչ միայն գործարարի, այլև բարերարի կերպարները:

«Ամենակարևոը` Մանթաշովը իր ոչ մի մեծ բարերարությանը ներկա չգտնվեց»,- նշեց Երիցյանը:

ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության աջակցությամբ վերահրատարակվել է Մանթաշովի կյանքի և գործունեության մասին պատմող գիրք, նկարահանվել է ֆիլմ, ինչպես նաև Թբիլիսիում գտնվող նրա գերեզմանի վրա կիսանդրի է տեղադրվել:

Ալեքսանդր Մանթաշովը ծնվել է 1842 թվականի մարտի 3- ին` Թիֆլիսում, ապրել` պատիվ բերող կյանք, դեռեւս իր կենդանության օրոք ճանաչվել ոչ միայն ամենահարուստ, այլեւ ամենաշռայլ բարեգործ հայը:

Հայերեն

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը