ՖԻԴԵ-ի նախագահը լավ խաղ է մաղթում Լևոն Արոնյանին հավակնորդների մրցաշարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը լավ խաղ ու հաղթանակ է մաղթում Լևոն Արոնյանին մարտի 12-ին Խանտի Մանսիյսկում մեկնարկելիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում և կանխատեսում է հետաքրքիր մրցաշար: Այդ մասին մարտի 2-ին Երևանում լրագրողների հետ զրույցում նշեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Նա նշեց, որ երկրագնդի 8 ուժեղագույն շախմատիստները պայքարելու են շախմատային գահի համար մարտնչելու իրավունք ձեռք բերելու համար: Նրա խոսքով՝ վարկանիշով և նաև ուժով ու հնարավորություններով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից հետո այժմ Լևոն Արոնյանն է: «Շատ փորձագետներ ասում են, որ մրցաշարը շատ հետաքրքիր է լինելու, մարտական: Շանսեր ունեն շատ շախմատիստներ, բայց բարձր վարկանիշ ունի Լևոն Արոնյանը և այդ պատճառով, գտնվելով այստեղ՝ Հայաստանում`շախմատային օազիսում, ես կցանկանայի Լևոնին լավ խաղ մաղթել և ամենակարևորը, որպեսզի նա չանհանգստանա, հոգեբանորեն տրամադրվի և Խանտի Մանսիյսկում զգա իրեն ինչպես տանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Իլյումժինովը՝ հաղթանակ մաղթելով Արոնյանին:

Մարտի 12-ին Խանտի Մանսիյսկում կսկսվի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: ՖԻԴԵ-ն անցկացրել է մասնակիցների վիճակահանությունը:Առաջին տուրում Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի Վիշվանաթան Անանդի հետ:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ