Հասարակական

ՃՏՊ Գառնի գյուղում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Գառնի գյուղում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Գառնի գյուղում փետրվարի 13-ին` ժամը 22.09-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 33 ՕՕ 670 և «ԿամԱԶ» մակնիշի 29 UL 078 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1981թ. ծնված Ա. Ռ., 1957թ. ծնված Ս. Ռ. և 1985 թ. ծնված Ժ. Ս.-ն, հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողճական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում