Խճանկար

Սևան. Հայաստանի մարգարիտը. Bigpicture-ի անդրադարձը

1 րոպեի ընթերցում

Սևան. Հայաստանի մարգարիտը. Bigpicture-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Bigpicture.ru կայքը, որը զբաղվում լուսանկարների միջոցով լուրերի արտադրությամբ, ներկայացրել է 12 լճեր, որտեղ կարելի է անցկացնել ամառային հանգիստը, անդրադարձ է կատարել նաև Սևանա լճի գեղեցկությանը:

«Լինել Հայաստանում և չտեսնել Սևանը, նշանակում է դու Հայաստանում չես եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սևան. Հայաստանի մարգարիտը» խորագրով հոդվածում գրում է կայքը՝ ընդգծելով, որ Սևանը Կովկասում ամենամեծ լիճն է, և, ինչպես պնդում են հայերը, ամենագեղեցիկը: Կայքը գրում է, որ Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1900 մետր բարձրության վրա և Հայաստանի մայրաքաղաք Երևանից հեռու է 60 կիլիոմետր:

Հեղինակը հիացած է մնացել Սևանի ձմեռային գեղեցկությամբ. «Արև, լեռներ, ձյուն և ջուր. Սևանը հրաշալի է»,- գրել է նա՝ ընդգծելով, որ բնությունն այն է, ինչի համար արժե այցելել Սևան:

Հեղինակն անդրադարձել է նաև Սևանա թերակղզուն: «Ժամանակին Սևանա լճի կղզու վրա վանք է կառուցվել: Հետագայում, երբ ջրի մակարդակը նվազել է, կղզին վերածվել է թերակղզու: Դեպի վանք տանող աստիճանահարթակներով բարձրանալիս, նկատելի են բազմաթիվ խաչքարեր»,- գրում է կայքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում