Խճանկար

Սքայ մականունով կոշտամազ ֆոքսթերիերը դարձել Է ԱՄՆ-ում շների ամենահեղինակավոր ցուցահանդեսի հաղթողը

2 րոպեի ընթերցում

Սքայ մականունով կոշտամազ ֆոքսթերիերը դարձել Է ԱՄՆ-ում շների ամենահեղինակավոր ցուցահանդեսի հաղթողը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սքայ մականունով կոշտամազ ֆոքսթերիերը հաղթող Է հայտարարվել ԱՄՆ-ում շների Westminster Kennel Club Dog Show ամենահեղինակավոր ցուցահանդեսում, որը փետրվարի 11-ի ուշ երեկոյան ավարտվել Է Նյու Յորքում:

Մրցույթի եզրափակիչ մասը տեղի Է ունեցել Madison Square Garden լեփլեցուն մարզահամերգային համալիրում: Հնգամյա Սքայը, որը մրցույթի Է ժամանել Կալիֆոռնիայից, առաջ Է անցել վեց մրցակիցներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Կոշտամազ ֆոքսթերիերները Westminster Kennel Club Dog Show-ի, որն ամեն տարի Նյու Յորքում անկացվում Է 1877 թվականից, հաղթահերոսներ են դարձել 14-րդ անգամ: Նախորդ հաղթանակը կոշտամազ ֆոքսթերիերին բաժին Է հասել 1992 թվականին: Ոչ մի այլ ցեղատեսակ մրցույթում հաղթանակ չի տարել ութ անգամից ավելի:

Կոշտամազ ֆոքսթերիերը ոչ մեծ շուն Է՝ 35 – 39 սանտիմետր հասակով: Այն հեշտությամբ Է վարժեցվում եւ սիրում Է երեխաներին:

Պատվավոր երկրորդ տեղը բաժին Է հասել Էլլի մականունով ձյունագեղմ պուդելին:

Որպես միակ նյութական պարգեւ չեմպիոնուհին ստացել Է արծաթե թաս. ոչ մի կարգի դրամական մրցական մրցույթը չի նախատեսում: Ըստ ավանդույթի՝ շուի հաղթողն այժմ «կգնա թոշակի» եւ այլեւս չի մասնակցի շների մրցումներին: Մոտ օրերս Սքային սթեյք կառաջարկվի քաղաքի լավագույն ռեստորաններից մեկում՝ Sardi's-ում, ինչից հետո նրա մոտ «ունկնդրության» կժամանի միլիարդատեր եւ հեռուստահաղորդավար Դոնալդ Թրամպը: Բացի դրանից, Սքայը NBC հեռուստաալիքում կհրավիրվի նկարահանումների ԱՄՆ-ում հանրաճանաչ Today հաղորդման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում