Մրգավետ գյուղի հիշողության կորստով տառապող մեծահասակ բնակչուհին տնից դուրս է եկել և չի վերադարձել
1 րոպեի ընթերցում
![Մրգավետ գյուղի հիշողության կորստով տառապող մեծահասակ բնակչուհին տնից դուրս է եկել և չի վերադարձել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/02/749409.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակչուհի, 1932թ. ծնված Վարսենիկ Կարապետյանը փետրվարի 7-ին, ժամը 14.30-ի սահմաններում դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վարսենիկ Կարապետյանը տառապում է հիշողության կորուստ հիվանդությամբ: Նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Արտաշատի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: