Հասարակական

Արարատում հրդեհված տանը փրկարարները հայտնաբերել են տանտիրոջ դին

1 րոպեի ընթերցում

Արարատում հրդեհված տանը փրկարարները հայտնաբերել են տանտիրոջ դին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Շահումյան գյուղի Վ. Հակոբյան փողոցի տներից մեկում փետրվարի 6-ին` ժամը 02.15-ին, հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացել է ժամը 02.37-ին, մարվել՝ 02.55-ին: Այրվել է տան ննջասենյակը՝ գույքով (25 քմ): Հրշեջ-փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են 1964թ. ծնված Հ. Ս.-ի կիսաայրված դին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում