Հայաստանում օրական մինչեւ 2500 մարդ պալիատիվ բուժօգնության կարիք ունի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պալիատիվ բուժօգնության զարգացման նպատակով առավել մատչելի է դարձնում ցավազրկող դեղերը, վերացնում է դեղերը նշանակող բժիշկների սահմանափակումները: Համապատասխան փոփոխություններ են կատարվել «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում, որոնք հնարավորություն կտան պալիատիվ բուժօգնության կարիք ունեցողներին բարելավելու կյանքի որակը: «Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում են կրթական ծրագրեր, որոնք բժիշկներին վստահություն կտան եւ կբացատրեն այն մեխանիզմները, որոնք պահպանելով նրանք կարող են թմրամիջոցներ եւ հոգեմետ դեղեր նշանակել դրա կարիքն ունեցողներին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:

Քրմոյանի խոսքով, նախարարության առաջիկա կարեւորագույն խնդիրներից է պալիատիվ խնամքին նվիրված չորս պիլոտային ծրագրերի շարունակության ապահովումը: «Նշված ծրագրերը տեղակայված են «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, «Արարատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի թիվ 1 համալսարանական կլինիկայում, «Վանաձորի թիվ 1 Լ. Արեշյանի անվան հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ում: Ներկայում աշխատում ենք միջոցներ գտնել, որպեսզի պատրաստենք նաեւ մասնագետներ հեռավոր մարզերում` մասնավորապես Տավուշում եւ Սյունիքում»,-ասաց նա:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ Հայաստանում օրական հաշվարկով մինչեւ 2500 մարդ պալիատիվ բուժօգնության կարիք ունեն: Նրանց գերակշիռ մասը տառապում է օնկոլոգիական հիվանդություններով: «Կան նաեւ այլ հիվանդություններ, որոնք պահանջում են հակացավային բուժում, այդ թվում` վիրահատական միջամտություններից հետո, տրավմատիզմի հետ կապված հիվանդները: Հիվանդները պալիատիվ բուժօգնության կարիք կարող են ունենալ մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ, ավելի ծանր հիվանդները` մինչեւ մի քանի ամիս» ,-ասաց նա:

Քրմոյանի խոսքով, ամոքիչ բուժօգնություն ստացող հիվանդներին տրվող հոգեմետ նյութերը թանկ դեղերի շարքը չեն դասվում: Օրենսդրական նոր փոփոխություններով, սակայն, կլուծվի դրանց հասանելիության խնդիրը:

Հայաստանը հաջողությամբ ընդունել է ամոքիչ բժշկության հայեցակարգը և վերանայել թմրամիջոցների մասին օրենքը` հիվանդների համար ափիոնային ուժեղ դեղերի հասանելիությունը հնարավոր դարձնելու նպատակով: Մեր երկրում ցամոքիչ խնամքի համար անհրաժեշտ համարվող «Պերօրալ մորֆին» դեղամիջոցը ներառվել է կենտրոնացված դեղերի ցանկ: «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիների առողջության, պետության և հասարակության անվտանգության ապահովման նպատակով սահմանում է դրանց ապօրինի շրջանառությունը կանխարգելելու պետական քաղաքականության իրավական հիմքերը և թմրամոլության դեմ պայքարի հիմնական միջոցները: Այն ընդունվել է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին:

Հայերեն English Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին