Սպորտ

Սոչիում բարենպաստ եղանակ Է սպասվում օլիմպիադայի առաջին շաբաթվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

Սոչիում բարենպաստ եղանակ Է սպասվում օլիմպիադայի առաջին շաբաթվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հիդրոօդերեւույթաբանական ծառայության ՝»Հիդրոմետցենտրի» տնօրեն Ռոման Վիլֆանդը տեղեկացրել Է, որ փետրվարի 7-23-ը Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի առաջին 7 օրը եղանակը շատ բարենպաստ Է լինելու մրցումների անցկացման համար:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով gazeta.ru կայքը, Վիլֆանդը նշել Է, որ մրցումների առաջին օրը Սոչիում ջերմաստիճանը կլինի 0-ին մոտ:

Նա ասել Է նաեւ, որ Սոչիում բավական ձյուն Է եկել, ինչպես նաեւ արհեստական ձյան պաշարներ կան, այնպես որ, նշված ժամանակաշրջանում եղանակը նպաստավոր է լինելու օլիմպիական խաղերի մասնակիցների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում