Քաղաքականություն

Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ Երեւանում կքննարկի սահմանում տիրող իրավիճակը

3 րոպեի ընթերցում

Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ Երեւանում կքննարկի սահմանում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին պարբերաբար տեղեկացնում է սահմանին տիրող իրավիճակի մասին: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ընդգծելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը: «Մենք չենք կարող ակնկալել որ յուրաքաչյուր միջադեպի ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի, ինչքան էլ ողբերգական ու դատապարտելի լինեն այդ դեպքերը: Արձագանքելը նրանց իրավունքն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նա նշեց, որ առաջիկայում Նիկոլայ Բորդյուժան ժամանելու է Հայաստան, և ինքը ևս մեկ անգամ նրա հետ կխոսի այդ մասին:«Ադրբեջանը նախահարձակ է լինում ու օգտագործում իր դիպուկահարներին, բայց հաջորդ օրը պաշտոնական հաղորդագրություն է տարածում, թե հայկական կողմից եղել է դիվերսիոն հարձակում, ինչն էլ հերքվում է մեր կողմից: Այսինքն` նախահարձակ է լինում ու գցում դիմացինի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդիրը մտահոգիչ է և հարկավոր է անընդհատ բարձրաձայնել այդ մասին:

ԱԱԽ քարտուղարի կարծիքով` որքան էլ Հայաստանը ցանկանա, որ Մինսկի խմբի համանախագահները դատապարտեն Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ՄԽ-ն դա չի անելու, որովհետև նրանց դերը խաղաղություն ապահովելն է, այլ ոչ թե կողմերից որևէ մեկին հասցեական քննադատելը:ԱԱԽ քարտուղարի խոսքով՝ միակ ելքը հայոց Զինված ուժերի ամրապնդումն: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ հարկավոր է շարունակել բանակցային գործընթացը և փորձել գտնել խաղաության բանալին:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպվածպաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենայինվիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրվածմարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Հունվարի 28-ին մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է զինծառայող Կարեն Գալստյանը: Ադրբեջանական կողմն իր դիվերսիայից հետո հայտարարում է կորուստների մասին` դրանք կամ վերագրելով հայկական կողմից իբր հրադադրի ռեժիմի խախտմանը, կամ ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած միջադեպին:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում