Հասարակական

Որոտանի ոլորաններում «Վոլկսֆագեն»-ն ու «Օպել վեկտրա»-ն գլորվել են ձորը

1 րոպեի ընթերցում

Որոտանի ոլորաններում «Վոլկսֆագեն»-ն ու «Օպել վեկտրա»-ն գլորվել են ձորը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոտանից Գորիս քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանում փետրվարի 1-ին` ժամը 03.47-ին, ավտոմեքենա է գլորվել ձորը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը դեպքի վայրից քիչ հեռու նկատել է արգելափակված ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մոտեցել «Գորիսի» ՃՇՇ-ի «ԿԱՄազ» մակնիշի բեռնատարը: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Վոլկսֆագեն» մակնիշի 35 OV 734 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Բ.) և «Օպել վեկտրա» մակնիշի 35 NO 372 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Խ.):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում