Գյումրիում Բանակի օրվա միջոցառմանը մասնակցել են նաեւ ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետության զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի համատեղ ուժերով, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հունվարի 28-ին տեղի ունենավ տոնական միջոցառում: Մինչ միջոցառման մեկնարկը բոլոր ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի անունից բոլորին Հայոց ազգային բանակի տարեդարձի առթիվ շնորհավորեց Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը:

«Հայաստանի անկախության օրվանից ի վեր, մեր երկրում ձեռքբերումներից մեկն ազգային բանակի կայացումն է, որի ակունքներում կանգնած են Արցախյան ազատագրական պայքարի տարիներին ձևավորված կամավորական ջոկատները, որոնք հետագայում դարձան Հայոց բանակի հիմնասյունը: Մեր բանակի կազմավորման ակունքերում մեծ ու անուրանալի է Շիրակի զավակների ներդրումը, որոնցից շատերը այդպես էլ չտեսան իրենց ստեղծած բանակի փառավոր ներկան, քանզի նահատակվեցին հայրենիքի ու Արցախի պաշտպանության մարտերում: Հայկական զինված ուժերը մեր երկրի սահմանների հուսալի պաշտպանն է, մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեության ապահովողը, ինչպես նաև մեր երկրի առաջընթացի կարևոր պայմանը և մենք պարական ենք դիրքերում, խրամատներում յուրաքանչյուր օր մեր անդորրը պաշտպանող հայ զինվորին»,-նշված էր Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձում:

Շիրակի մարզպետի որոշմամբ` Հայոց բանակի 22-րդ դարեդարձի առթիվ Շիրակի մարզի տարածքում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերը ստացան հեռուստացույցներ, իսկ լավագույն զինծառայողները՝ Շիրակի մարզպետի պատվոգրեր: Զորամասերը պատվոգրերի և դրամական պարգևների արժանացան նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից: «Հայաստանը երբեք նման մարտունակ բանակ չի ունեցել, այն այսօր տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշն ունի: Սա մեր բոլորի հաղթանակն է: Պետք է կարողանա հիշել այն անցած ճանապարհը և բոլոր նրանց ովքեր կանգնած էին Հայոց բանակի ստեղծման ակունքերին»,-իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Տոնի խորհրդով պայմանավորված` շնորհավորանքեր և պատվոգրեր էր պատրաստել նաև ՀՀ ՊՆ Շիրակի կայազորը: Անբասիր ծառայության համար ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով» և «Երրորդ աստիճանի» մեդալով պարգևատրվեցին որոշ զինծառայողներ: Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարության կողմից Հայոց բանակին տոնի առթիվ շնորհավորեց նաև 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ գնդապետ Պավել Ալեքսյուկը: «Հայոց բանակի կազմավորման 22 տարիները ցույց տվեցին, որ ՀՀ բանակը կայացած է: ՌԴ և ՀՀ զինված ուժերը միշտ համագործակցության լավ եզրեր են գտել: Այսօր էլ շնորհավորելով հայոց բանակին՝ մաղթում եմ խաղաղություն ինչպես ՀՀ , այնպես էլ ՌԴ -ի»,-նշեց Պավել Ալեքսյուկը:

Միջոցառման պաշտոնական մասի ավատրից հետո տեղի ունեցավ տոնական համերգ Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի մշակութային համույթների մասնացությամբ:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ