Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի գերմրցաշարին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի գերմրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի գերմրցաշարին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Լևոն Արոնյանը հունվարի 29-ից մինչեւ փետրվարի 4-ը կմասնակցի Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվելիք գերմրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան եւ Բորիս Գելֆանդը:

Բացման օրը կկայանա կայծակնային, փակման օրը` արագ խաղի մրցաշար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում