Խճանկար

Գիտնականները հասել են Համացանցում տվյալների հաղորդման ամենաբարձր արագությանը

2 րոպեի ընթերցում

Գիտնականները հասել են Համացանցում տվյալների հաղորդման ամենաբարձր արագությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Սաֆոլքի կոմսության համալսարանի գիտնականները հասել են Համացանցում տվյալների հաղորդման ամենաբարձր արագությանը. հատուկ լուսային պրոտոկոլի օգտագործմամբ այն կարող Է հասնել վայրկյանում 1,4 տերաբայթի: Այդ տեխնիկական հնարավորություններն օգտատերերին թույլ կտան, օրինակ, համաշխարհային սարդոստայնից բարձր հստակության 44 ֆիլմ ներբեռնել ընդամնեը 1 վայրկայանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Գիտափորձն անցկացրել Է հետազոտական մի խումբ Ֆրանսիայից, որը ներկայացրել Է Alcatel-Lucent հեռահաղորդակցական ընկերությունը՝ Մեծ Բրիտանիայի բջջային կապի British Telecom գործարկուի հետ համատեղ: Հեղափոխական արդյունքների ստացման համար օգտագործվել Է Լոնոնում Մեծ Բրիտանիայի BT Tower գլխավոր հեռահաղորդակցական կենտրոնի եւ Սաֆոլկում British Telecom հետազոտական կամպուսի միջեւ 410 կիլոմետր երկարությամբ օպտիկաթելքային կաբելի՝ գոյություն ունեցող հատվածը:

Գերարագ կապուղու ստեղծման համար կիրառվել Է Flexigrid նոր պրոտոկոլը, որի միջոցով հաջողվել Է տվյալների հաղորդման մի քանի կապուղիներ (որոնցից յուրաքանչյուրի արագությունը կազմում Է վայրկյանում 200 մեգաբայթ) համատեղել մեկում: Կատարված գիտափորձը ցույց Է տվել, որ հեռահաղորդակցական ընկերությունները կկարողանան հետագայում տվյալների հաղորդման արագությունն ավելացնել ըստ Էության առանց հաղորդալարարերի փոխարինման:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում