Քաղաքականություն

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին հստակ սահմանումներ տալ ադրբեջանական ագրեսիային

4 րոպեի ընթերցում

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին հստակ սահմանումներ տալ ադրբեջանական ագրեսիային

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուրջ մտադրություններ ունենալու համար պետք է իր ժողովրդին վերապատրաստի խաղաղության, սակայն դա ամենևին չի արվում ադրբեջանական կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ասպարեզ» պարբերականի խմբագիր Արա Խաչատրյանին տված բացառիկ հարցազրույցում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա անդրադարձել է օրերս ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություններին և դրանց հետեւանքով հերոսաբար զոհված հայ զինվոր Արմեն Հովհաննիսյանին, ով կյանքի գնով հետ էր շպրտել հակառակորդի գրոհը` փրկելով իր զինակից ընկերների և Արցախի քաղաքացիների կյանքը, և նշել. «Սա, դժբախտաբար, ամենալուրջ, սադրիչ և մահաբեր գործողություններից է շփման գծում, որը, եթե ոչ ուղղակիորեն արտոնել, ապա անուղղակի կերպով ակնհայտորեն սատարել է Ալևի վարչակազմը: Սա է նրանց իրական խնդիրը»,- ասել է կոնգրեսականը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպման վերաբերյալ Շիֆը նշում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը աջակցություն էր հայտնել խաղաղ բանակցությունների միջոցով հիմնախնդրի լուծմանը: «Սակայն դուք չեք կարող նման բան ասել, եթե հանդուրժում և թույլատրում եք նման սպանություն և բռնություն շփման գծում: Հերոսացնելով Ռամիլ Սաֆարովի նման մարդասպանին` դուք հաղորդագրություն եք ուղարկում ձեր զորքերին, որ հայերի, Ղարաբաղի քաղաքացիների սպանությունը ոչ միայն ընդունելի է, այլև` խարխուսելի»,- ավելացնում է նա:

Կոնգրեսականը նաև ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի նման ռազմավարությունը: «Մենք պետք է դադարեցնենք սատարել նրանց և ուղերձ հղել, որ նման վտանգավոր, սադրիչ և ճակատագրական պատերազմը չի կարող շարունակվել»,- նշել է նա:

Հարացազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ կառավարության և միջազգային կազմակերպությունների արձագանքին ադրբեջանական հարձակումների և պատերազմ վերսկսելու ռազմատենչ հայտարարություններին: Նշվել է, որ Միացյալ Նահանգները, ձգտելով «անկողմնակալ» և հավասար վերաբերմունք ցույց տալ կողմերին, իր ընդհանրական հայտարարություններով խրախուսում է ադրբեջանական կողմի ագրեսիվ մարտավարությունը: «Կարծում եմ մենք պետք է պարզ, հստակ սահմանումներ տանք ադրբեջանական ագրեսիայինին: Ես շարունակում եմ կարծել, որ մենք պետք է արդարադատության կանչենք Սաֆարովին և տեղեկացնենք (ադրբեջանական) վարչակարգին, որ մենք չենք պատրաստվում սովորականի նման հանդուրժել և ընդունել այս ամենը»,- ասել է կոնգրեսականը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջախոհության կոչ էր արել ԱՄՆ Կոնգրեսին` նույնպես հորդորելով կրճատել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկուուղղությությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում