Խճանկար

Արա Գյուլերը հատուկ «ուղերձ» է հղել իր մահվան լուրը տարածողներին

2 րոպեի ընթերցում

Արա Գյուլերը հատուկ «ուղերձ» է հղել իր մահվան լուրը տարածողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը, ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունների, թե ինքը մահացել է, որոշել է պատասխանել նրանց և ցույց տալ, որ շարունակում է ապրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխարհահռչակ լուսանկարիչը Twitter-ում լուսանկար է հրապարակել` այդպիսով «ուղերձ» հղելով իրեն ժամանակից շուտ այն աշխարհ ուղարկողներին:

Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը երիկամային անբավարարության պատճառով հունվարի 16-ին տեղափոխվել է Ստամբուլի «Մեմորիալ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:Գյուլերը երկար ժամանակ դիալիզի է ենթարկվում եւ վերակենդանացման բաժանմունք է տարվել արյան ճնշման հետ կապված խնդիրների պատճառով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա գիտակցությունը վերականգնվել է, վիճակը` լավացել: Նրան փոխադրել են հիվանդասենյակ:

Արա Գյուլերը ծնվել է 1928 թ. Ստամբուլում: Նա ֆոտոթղթակցի գործունեությամբ սկսել է զբաղվել 1950 թվականից: Գյուլերը լեգենդ է դարձել իր կատարած հազվագյուտ լուսանկարների շնորհիվ: «Ստամբուլի աչք» տիտղոսին արժանացած Արա Գյուլերը 2011 թ. պարգեւատրվել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության Մշակույթի եւ արվեստի մեծ շքանշանով: Նա բազմաթիվ մրցանակներ է ստացել նաեւ միջազգային ամենահայտնի կազմակերպություններից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում