Հասարակական

ՃՏՊ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում. 2 հոգի տեղափոխել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում. 2 հոգի տեղափոխել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի մոտակայքում հունվարի 21-ին` ժամը 23.44-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 74-րդ կմ-ում՝ Պարույր Սևակ գյուղի մոտ, «Տոյոտա լենդ կռուզեր» մակնիշի 30 ՕՕ 775 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա դաշտը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել ավտոմեքենայի վարորդ՝ 1965թ. ծնված Հ. Ջ.-ն և ուղևոր՝ 1972թ. ծնված Գ. Հ.-ն, ովքերտեղափոխվել են Արարատ քաղաքի ԲԿ: Բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում