Հայկական «Վիքիպեդիան» համալրել է Արմեն Հովհաննիսյանի մասին հոդվածը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումը հայկական տարածք սեփական կյանքի հաշվին հետ մղած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մասին հոդված է տեղադրվել հայկական «Վիքիպեդիայում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոդվածում ներկայացված են զինվորի հերոսական մահվան մասին տեղեկություններ: «Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին եւ սկսել դիմադրությունը: Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել եւ շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն` պատճառելով մեծ քանակի կորուստներ»,- նկարագրված է հոդվածում:

Հոդվածը համալրման կարիք ունի, և հավաստի տեղեկություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող է փոփոխություններ կատարել դրանում` ավելացնելով նոր մանրամասներ Արմեն Հովհաննիսյանի կենսագրությունից:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծիերկու ուղղությությամբադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգիստը կկայանա հունվարի 21-ին ժամը՝ 18:00-ին Ավան վարչական շրջանի 14-րդ փողոց, 8-րդ տուն հասցեում: Մի շարք քաղաքացիներ նախատեսել են մոմովառություն` ի հանգստություն Արմեն Հովհաննիսյանի հոգու հանգստության:

Հայերեն English

Հայաստանի ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը

Թրամփը հնարավոր է համարում բարեկամական հարաբերությունների հաստատումը Չինաստանի և ՌԴ-ի, բայց ոչ Իրանի հետ

ՀՀ փրկարար ծառայության տնօրենն ու ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարը քննարկել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության հարցեր

Հայկ Սարգսյանն առաջարկում է անչափահասների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար սահմանել ընդհուպ ցմահ ազատազրկում

Ռեթքլիֆը երդում է տվել որպես ԿՀՎ տնօրեն

Պետական վերահսկողական ծառայությունը նախորդ տարի դիտարկել է 13.680 գնման ընթացակարգ

Ադրբեջանի բանակում հրազենի կրակոցից զինծառայող է սպանվել

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

ԱՄՆ նախագահը չի կարծում, թե իր երկիրը պետք է ֆինանսավորի ՆԱՏՕ-ն

Արման Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման մեղադրանքով