ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն աշխարհի մյուս երկների շարքում առաջատար է շախմատային գրագիտությամբ: Ռուսական Esquire-ի կայքը պարզել է, թե որ երկիրը որ ոլորտում է կարողացել հաշախարհային առաջնորդության հասնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցակում ընգրկված են 150 երկրներ:
Ավստրալիան առաջին տեղն է գրավում մահացու կենդանիների տեսակներով, Ավստրիան` բջջային համացանցի օգտագործմամբ, Մեծ Բրիտանիան` ֆաշիստական շարժումներով թվով և գույքահարկերով, Գերմանիան` ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունում երկրորդ տեղը զբաղեցնելու և թափոնների վերամշակման առումով, Հունաստանն` աշխատանքային շուկայում անօրինական գաղթականների քանակով, Ճապոնիան` ռոբոտների արտադրությամբ, Թուրքիան` ծիրանի բերքով, ԱՄՆ-ն` Նոբելյան մրցանակակիրների թվով և խոտ հնձող մեքենաների պատճառով մահացության ցուցանիշով: