Երևանյան բեսթսելեր 51. Լևոն Խեչոյանի գիրքը ամենավաճառված գրքերի ցանկում է

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակում այս շաբաթ շատ են նոր գրքերը: Բեսթսելերի ցանկում է հայտնվել վերջերս կյանքից անժամանակ հեռացած Լևոն Խեչոյանի պատմվածքների ժողովածուն, ինչպես նաև արտասահմանյան մի խումբ գրողների գրքերը:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ գլխավորում է ֆրանսիացի գրող ԱնտուանդըՍենտԷքզյուպերիի«Փոքրիկիշխանը»: Գիրքը հրատարակվել է 1943 թ. և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Ամենաշատ վաճառված գրքերի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի` համաշխարհային բեսթսելերդարձած«Ալիքիմիկոսը» վեպը,որը շարունակում է հետաքրքրություն վայելել հայ ընթերցողների շրջանում: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է:

Սրան հաջորդում է կոլումբացի գրողԳաբրիելԳարսիաՄարկեսի «Վերհիշելովիմտխուր պոռնիկներին»վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:

ԲրազիլացիժամանակակիցգրողՊաուլոԿոելյոի`մեկ այլ հայտնի ստեղծագործությունը` «Տասնմեկրոպե»-ն, ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Սա պատմություն Է Մարիա անունով մի մարմնավաճառի, նրա երազանքների, հասունացման և սիրո մասին: Այն սկսվում է հեքիաթի պես և հեքիաթի պես էլ ավարտվում: Անցնելով ամենատարբեր փորձությունների միջով՝ Մարիան ի վերջո հասկանում է, որ իսկական սեռազգայական վայելքն անհնար է առանց մարմինների և հոգիների ներդաշնակության, ինչը մարդուն կարող է պարգևել միայն իսկական սերը:

Հրեական ծագումով գերմանացի գրող Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործությունն առաջին անգամ է ընդգրկվում «Երևանյան բեսթսելեր»-ի ցանկում: Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը տպագրվել է հեղինակի մահից հետո։

Անգլիացի բանաստեղծուհի և վիպասան Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդը» գիրքը ևս առաջին անգամ է ներառվում բեսթսելերների ցանկում: Բրոնտեի երկերից առավելապես հայտնի է հենց այս ստեղծագործությունը, թեև ունի այնպիսի առաջնակարգ բանաստեղծություններ, որոնց շնորհիվ դասվում է Բլեյքի, Շելլիի և Բայրոնի նման գրողների շարքը:

«Երևանյան բեսթսելերի» յոթերորդ հորիզոնականում ամերիկացի գրող ՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին» գիրքն է: Այն առաջին անգամ հրատարակվել է 1925 թվականին և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազիդարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր, լուսահոգի Լևոն Խեչոյանի «Փուշը, հայր, փուշը» պատմվածքների ժողովածուն ևս մեծ պահանջարկ է ունեցել վերջին շաբաթվա ընթացքում: Այս գրքի պատմվածքները ստեղծված են առեղծվածայնության (միստիցիզմ) և իրական կյանքի համատեքստում:

ԳրիգորՆարեկացու «Մատյանողբերգության»պոեմըևս, ինչպես միշտ, վարկանիշային աղյուսակում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և միջնադարյան ամենաճանաչված ու կարդացված հայերեն ստեղծագործությունն է: Պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

«Երևանյան բեսթսելերը» եզրափակում էթուրք ժամանակակից գրողԷլիֆ Շաֆակի «Ստամբուլի բիճը»վեպը: Հեղինակը գրքում վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանությունը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվել հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելվել է, իսկ երբ հեղինակը շահել է դատը, վաճառքի հնարավորություն է ստացել: Գիրքը Թուրքիայում կա և վաճառվում է, սակայն մինչև վաճառքի հանվելը բազմաթիվ արգելանքների միջով է անցել: Դա է պատճառը, որ այն տեղ է գտել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 21
2 -1

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Բուկինիստ 19
3 +2

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 14
4 *

Պաուլո Կոելյո

«Տասնմեկ րոպե»

Գիտանք 11
5 նոր

Ֆրանց Կաֆկա

«Դատավարություն»

Ապոլոն 10
6 նոր

Էմիլի Բրոնտե

«Մոլեգին հողմերի դարավանդը»

Նաիրի-91 10
7 *

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 7
8 նոր

Լևոն Խեչոյան

«Փուշը, հայր, փուշը»

Նահապետ 7
9 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Զանգակ 6
10 -3

Էլիֆ Շաֆակ

«Ստամբուլի բիճը»

Անտարես 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին