Սթիվեն Սփիլբերգը, Forbes-ի վարկածով, գլխավորել է տասն ամենաազդեցիկ հռչակավոր անձանց վարկանիշը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը գլխավորել է տասն ամենաազդեցիկ հռչակավոր անձանց վարկանիշը, որը Forbes հանդեսը հրապարակել է հունվարի 15-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հրատարակությունը հիշեցնում է, որ Սփիլբերգի վերջին ֆիլմը՝ «Լինքոլնը», որը պատմում է ստրկությունը վերացնելու համար ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի պայքարի մասին, ոչ միայն երկու «Օսկար» է ստացել, այլեւ հսկայական գումար է հավաքել վարձույթում՝ 275 մլն դոլար: Ինչպես ցույց է տվել հասարակական կարծիքի հարցումը, որն անցկացվել է E-Poll հետազոտական ընկերության կողմից, Սփիլբերգին «ազդեցիկ դեմք» է համարում հարցված ամերիկացիների 47 տոկոսը:

Վարկանիշի երկրորդ տեղում ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին է: Անցյալ տարի նա զբաղեցնում էր ցուցակի վերին հորիզոնականը:

Առաջատարները «եռյակը» եզրափակում է ամերիկացի մեկ այլ հայտնի ռեժիսոր, «Աստղային պատերազմներ» լեգենդար սագայի ստեղծող Ջորջ Լուկասը: Forbes-ը հիշեցնում է, որ Լուկասը 2012 թվականին «Աստղային պատերազմներ»-ի արտադրող ֆիրման՝ Lucasfilm-ը, վաճառել է Walt Disney Company կինոստուդիային: Այժմ նա գործնականում ամբողջ ժամանակը տրամադրում է ընտանիքին. անցյալ տարվա ամռանը նա աղջիկ է ունեցել: Մինչդեռ 2015 թվականի դեկտեմբերին նշանակված է «Աստղային պատերազմներ»-ի հերթական՝ յոթերորդ մասի պրեմիերան:

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վարկանիշի չորրորդ եւ հինգերորդ տեղերն զբաղեցնում են ամերիկացի եւս երկու ռեժիսորներ՝ Ռոն Հովարդը եւ Մարտին Սկորսեզեն: Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն օրերս «Ոսկե գլոբուս» կինոմրցանակ է ստացել Սկորսեզեի վերջերս էկրան բարձրացած «Գայլը Ուոլսթրիթից» ֆիլմում խաղացած դերի համար:

Forbes-ը վեցերորդ տեղը հատկացրել է Մեհմեդ Օզին՝ «Դոկտոր Օզի շոուն» ժողովրդականություն վայելող հեռուստածրագրի հաղորդավարին: Նրան հաջորդում են ամերիկացի նշանավոր հեռուստալրագրողուհի Բարբարա Ուոլթերսը, U2 իռլանդական ռոք-խմբի վոկալիստը, ամերիկացի գրող եւ կոմիքսների ստեղծող Սթեն Լին:

Ամենաազդեցիկ հռչակավոր անձանց «տասնյակը» եզրափակում է ռադիոմեկնաբան Ռաշ Լիմբոն:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում