Հասարակական

ՃՏՊ Ծովակալ Իսակովի պողոտայում. «Մերսեդես»-ի վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Ծովակալ Իսակովի պողոտայում. «Մերսեդես»-ի վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, հունվարի 16-ին` ժամը 03.26-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 ԼՏ 692 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Մ. Վ.-ը, ծնվ.1985թ.) բախվել է ծառին, ինչից Մ.Վ.-ը արգելափակվել է խցիկում:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Մ.Վ.ին, ում հոսպիտալացրել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում