Գյումրու քաղաքապետը Գլենդեյլում եւ Ֆրեզնոյում համագործակցության եզրեր է փնտրում

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆոնիա նահանգում է: Քաղաքապետը Միացյալ Նահանգներ է մեկնել հունվարի սկզբին՝ ԱՄՆ հայ համայնքի հրավերով: Թեև այս պահին Սամվել Բալասանյանն արձակուրդում է, սակայն այցը կարելի է համարել աշխատաքնային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:

Սամվել Բալասանյանն այս ընթացքում արդեն հասցրել է հանդիպումներ ունենալ Գլենդեյլի և Ֆրեզնոյի քաղաքապետերի հետ: «Այցի ընթացքում նախատեսված էին մի շարք պաշտոնական հանդիպումներ ինչպես հայաշատ վայրերի քաղաքապետերի, համայնքապատկան կառույցների, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի հիմնական նպատակն է ներկայացնել Գյումրու այսօրվա վիճակը, կատարել համագործակցության առաջարկներ, հնարավոր ներդրումների հետ կապված որոշակի քննարկումներ»,- նշեց մամուլի խոսնակը` հավելելով, որ այցի վերջնական արդյունքները կներկայացվեն քաղաքապետի վերադարձից հետո: Քաղաքապետը Գյումրի կվերադառնա մոտակա օրերին:

Գյումրին քույր քաղաք է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի հետ: Միջազգային համագորրծակցություն է ծավալում նաեւ տարբեր երկրների 12 քաղաքների հետ:

Հայերեն English

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան