Մշակույթ

Գեորգի Ֆրանգուլյանը Բրյուսելին կոչ է անում ուշադիր լինել Պուշկինի` իր ստեղծած հուշարձանի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Գեորգի Ֆրանգուլյանը Բրյուսելին կոչ է անում ուշադիր լինել Պուշկինի` իր ստեղծած հուշարձանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը անհանգստացել է այն փաստից, որ Ալեքսանդր ՊուշկինիԲրյուսելում գտնվող հուշարձանին վտանգ է սպառնում։ Դա պայմանավորված է քաղաքում տրամվայի նորգծի կառուցմամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հուշարձանի հեղինակը բավականին ուշ է իմացել այդ մասին։ «Տարօրինակ է, որ նրանք չեն խորհրդակցել հեղինակի հետ։ Չեն փորձել նույնիսկ հարցնել, թե ես ինչպիսի վերաբերմունք ունեմ այդ հարցի նկատմամբ։ Երբ ես մայիսին մեկնեցի Բրյուսել և եղա հուշարձանի տարածքում, պատահաբար նկատեցի դա»,- ասել է Ֆրանգուլյանը։

Պուշկինի ժառանգները, ովքեր ապրում են Բրյուսելում, միջնորդություն են պատրաստում տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու համար, իսկ հուշարձանի հեղինակը դեռ լուռ է։ «Ես վիրավորված չեմ։ Սպասենք։ Հնարավոր է՝ ես միայն ողջունեմ այն որոշումը, որը նրանք կկայացնեն։ Վերջիվերջո դա Եվրոպայի կենտրոնն է»,- ասել է քանդակագործը։

Գեորգի Ֆրանգուլյանի աշխատանքներից այսօր կան Ռուսաստանի և Եվրոպայի շատ քաղաքներում։ Ալեքսանդր ՊուշկինիԲրյուսելում գտնվող հուշարձանը կանգնեցվել է ռուս պոետի 200-ամյակի կապակցությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում